Հավելավճարի հնարավորություն արվեստի և մարզադպրոցների ուսուցիչների և մարզիչների համար

Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Արտադպրոցական կրթությունն ու դաստիարակությունը պետք է կարգավորվի օրենքով, որը հնարավորություն կտա կանոնակարգել ոլորտի հիմնախնդիրները, ապահովել համակարգի զարգացումը: Ըստ այդմ, Հայաստանում կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի նաև արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին և մարզիչներին: